15:05  ,  21 դեկտեմբերի, 2014

Թուրքիայի լավագույն մարզիչ Ռոբերտո Կարլոսը հեռացվեց «Սիվասպորից»

Թուրքական «Սիվասպորը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Կարլոսին, հաղորդում է Fanatik-ը:

Թուրքական ակումբի ղեկավարությունը դժգոհ է Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանի գրանցած արդյունքներից: Թուրքիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Սիվասպորը» 10 միավորով նախավերջին տեղում է:

Ռոբերտո Կարլոսը 2013-ի ամռանն էր գլխավորել «Սիվասպորը», որի հետո Թուրքիայի նախորդ առաջնությունն ավարտել էր 5-րդ տեղում: Ավելի վաղ նա ճանաչվել էր Թուրքիայի   2014թ. լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում