16:33  ,  21 դեկտեմբերի, 2014

Անչելոտին կրկնեց Գվարդիոլայի ռեկորդը

Արգենտինական «Սան Լորենցոյի» նկատմամբ հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին դարձավ երկրորդ մարզիչը, ում հաջողվեց 2 թիմերի հետ նվաճել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսը, գրում է AS-ը:

Նախկինում նման հաջողության հասել էր միայն իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան, ով այդ մրցաշարում հաղթել էր կատալոնական «Բարսելոնայի» եւ իր այժմյան ակումբ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Իտալացի Կարլո Անչելոտին աշխարհի ակումբային առաջնության գավաթը 2007-ին նվաճել էր նաեւ իտալական «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում