17:25  ,  21 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» 30 տարվա անհաջողություն է կրկնել

Դորտմունդի «Բորուսիան», Բունդեսլիգայի 17-րդ տուրում պարտվելով Բրեմենի «Վերդերին», տարին ավարտեց վտանգավոր գոտում:

Յուրգեն Կլոպի թիմը Գերմանիայի այս առաջնությունում կրել է 10 պարտություն՝ 17 տուրերում վաստակելով ընդամենը 15 միավոր: «Բորուսիան» Բունդեսլիգայում ավելի վատ հանդես եկել է միայն 1987/88 մրցաշրջանում, երբ 17 խաղում հավաքել էր 14 միավորով:

Բացի այդ, 30 տարում Դորտմունդի թիմն առաջին անգամ է տարին ավարտում վտանգավոր գոտում: Նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1984/85 մրցաշրջանում: Այժմ «Բորուսիան» նախավերջին՝ 17-րդ տեղում է, սակայն այս տուրում կարող է նաեւ հայտնվել վերջին տեղում, փոխանցում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով