12:33  ,  21 դեկտեմբերի, 2014

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողը 31 տարեկանում ավարտեց կարիերան

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Մայկ Հանկեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին, գրում է Bild-ը:

31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է չինական «Գույչժոու Ժենհեն», որին նա միացել էր 2014-ին: Հանկեն Գերմանիայի հավաքականում անցկացրել է 12 խաղ՝ խփելով 1 գոլ եւ դառնալով աշխարհի 2006թ. առաջնության բրոնզե մեդալակիր:

Ակումբային կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է նաեւ «Շալկեում», «Վոլֆսբուրգում», «Ֆրայբուրգում», «Հանովերում» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում