02:10  ,  21 դեկտեմբերի, 2014

Սերխիո Ռամոսը` աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվեց Մարոկկոյում ավարտված աշխարհի 2014թ. ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինական «Սան Լորենցոյի» դեմ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խփեց Արքայական ակումբի 2 գոլերից առաջինը, ինչպես նաեւ աչքի էր ընկել մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ կիսաեզրափակիչ խաղում: Եզրափակիչից հետո նա ստացել է մրցաշարի «Ոսկե գնդակը»:

Աշխարհի ակումբային առաջնության «Արծաթե գնդակը» բաժին է հասել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով գոլ չխփեց այս մրցաշարում: Երրորդ լավագույնը նորզելանդական «Օկլենդ Սիթիի» դարպասապահ Իվան Վիցելիչուն էր, գրում է AS-ը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում