01:37  ,  21 դեկտեմբերի, 2014

«Ռոման» ու «Միլանը» չուրախացրին երկրպագուներին

«Ռոման» ու «Միլանը» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում: Հռոմում կայացած հանդիպման հաշիվը չբացվեց՝ 0:0: Հաջողությանն ավելի մոտ էին հռոմեացիները, որոնք չօգտվեցին տարեվերջյան խաղում առաջատար Թուրինի «Յուվենտուսին» մոտենալու հնարավորությունից:

Երկրորդ տեղում գտնվող հռոմեացիները 3 միավոր հետ են մնում առաջատարից, իսկ «Միլանը» մնաց 7-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 0:0

Հեռացում՝ Պաբլո Արմերո, 70 («Միլան»)

«Սասուոլո» - «Չեզենա»՝ 1:1

Սիմոնե Զազա, 76 (11մ.) – Զե Էդուարդո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով