00:49  ,  21 դեկտեմբերի, 2014

Պակո Ալկասերի գոլը 3 միավոր բերեց «Վալենսիային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Պակո Ալկասերը:

Այս հաղթանակից հետո վալենսիացիները շրջանցեցին «Սեւիլիային» եւ 31 միավորով բարձրացան չորրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էյբար» - «Վալենսիա»՝ 0:1

Պակո Ալկասեր, 31

«Լեւանտե» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:1

Անդրեաս Իվանշիչ, 90 (11մ.) – Սերխիո Կանալես, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում