00:15  ,  21 դեկտեմբերի, 2014

«Օլիմպիակոսը» 5 գոլ խփեց Էրիկ Աբիդալի վերջին խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 15-րդ տուրում «Օլիմպիակոսը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթեց «Կալոնիին»: Հյուրերը 4 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում:

«Օլիմպիակոսը» սովորականի պես չէր հայտավորվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին: Ֆրանսիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալն «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը: Այս մրցաշրջանից առաջ «Օլիմպիակոսին» միացած 35-ամյա ֆրանսիացին օրեր առաջ էր հայտարարել կարիերան ավարտելու որոշման մասին:

Հիշեցնենք, որ 2012-ին Աբիդալի մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ, ինչի հետեւանքով նա ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման վիրահատության՝ խաղադաշտ վերադառնալով 2013-ի ապրիլի 7-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում