23:22  ,  20 դեկտեմբերի, 2014

Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգն» ամրապնդվեց երկրորդ տեղում

«Վոլֆսբուրգն» օգտվեց Բունդեսլիգայում իր հետապնդողների միավորների կորուստից եւ ամրապնդվեց երկրորդ տեղում: 17-րդ տուրում Վոլֆսբուրգ քաղաքի թիմը տանը 2:1 հաշվով հաղթեց «Քյոլնին» եւ հավաքեց 34 միավոր, թեեւ ձմեռային դադարի է մեկնում առաջատար Մյունխենի «Բավարիայից» 11 միավորի տարբերությամբ:

Երրորդ տեղում գտնվող «Բայերն» ունի 28 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Շալկեն» ու «Աուգսբուրգը» 27-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը: Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի այս առաջնությունում 10-րդ պարտությունից հետո 15 միավորով նահանջել է նախավերջին՝ 17-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Քյոլն»՝ 2:1

Բաս Դոստ, 16, Նալդո, 78 – Դոմինիկ Մարո, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով