22:41  ,  20 դեկտեմբերի, 2014

Ջո Հարթին «նվիրել» են սեփական ավտոմեքենան

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆանատների ամանորյա կատակի «զոհը»:

Անգլիական ակումբի ալիքի հաղորդավար Լի Չեպմենը փաթեթավորել է Հարթի ավտոմեքենան, որը նվիրել է հենց դարպասապահին: Մեքենայի վրա է եղել նաեւ «Համար 1» գրառումով համարանիշը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջո Հարթը մինչեւ 2019-ի ամառը երկարաձգել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում