22:19  ,  20 դեկտեմբերի, 2014

«Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ «Վախեցրու Էբոլայի վարակին» ակցիայի մասնակից

Իսպանիայում մեկնարկել է բարեգործական արշավը, որից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Էբոլայի վարակի կանխարգելման պայքարին: Դեկտեմբերի 29-ին կկայանա «Արեւելք» եւ «Արեւմուտք» թիմերի միջեւ բարեգործական խաղ, որի նախաշեմին հանդիպման մասնակիցները նկարահանվել են «Վախեցրու Էբոլայի վարակին» անվանումը ստացած տեսանյութում:

Ակցիային մասնակցել են «Արեւելք» եւ «Արեւմուտք» թիմերի մարզիչներ Միլինկո Պանչիչն ու Խոսե Անտոնիո Կամաչոն, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը եւ Քարիմ Բենզեման, «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, «Աթլետիկոյի» խաղացող Կոկեն եւ Իսպանիայի հայտնի լրագրողները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում