19:39  ,  20 դեկտեմբերի, 2014

Հոլանդիայի հավաքականի ռմբարկուն եւս 3 տարի կմնա Բունդեսլիգայում

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը մինչեւ 2017-ի ամառը երկարաձգել է պայմանագիրը Գելզենկիրխենի «Շալկեի» հետ, հայտնում է Goal.com-ը:

31-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում: Գերմանական ակումբը կարող է եւս 2 տարով երկարաձգել նոր պայմանագիրը:

Հունտելարը 2010-ին 14 միլիոն եվրոյի դիմաց էր «Միլանից» տեղափոխվել «Շալկե»: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 15 խաղում խփել է 7 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում