19:20  ,  20 դեկտեմբերի, 2014

«Միլանը» պատրաստ է վաճառել Էլ Շարավիին

«Միլանը» պատրաստ է հրաժեշտ տալ իտալացի հարձակվող Շտեֆան Էլ Շարավիին, գրում է Football Italia-ն:

Իտալական ակումբը նման քայլի կդիմի ֆինանսական խնդիրների պատճառով: 22-ամյա Էլ Շարավիի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Արսենալը», «Լիվերպուլը» եւ Հռոմի «Ռոման»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանցիների պարտքը կազմում է 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում