«Միլանը» պատրաստ է հրաժեշտ տալ իտալացի հարձակվող Շտեֆան Էլ Շարավիին, գրում է Football Italia-ն:
Իտալական ակումբը նման քայլի կդիմի ֆինանսական խնդիրների պատճառով: 22-ամյա Էլ Շարավիի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Արսենալը», «Լիվերպուլը» եւ Հռոմի «Ռոման»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանցիների պարտքը կազմում է 70 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում