18:53  ,  20 դեկտեմբերի, 2014

Վալդեսը հունվարին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հունվարին պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 32-ամյա իսպանացին հունվարին լիովին ապաքինված կլինի ծնկի վնավսածքից, որը նրան թույլ չտվեց տեղափոխվել «Մոնակո»: Վալդեսը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում», որ հետ մարզվում էր վերջին շրջանում:

Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայում» խաղացել է 2002-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում