17:58  ,  20 դեկտեմբերի, 2014

«Բավարիայի» պաշտպանն ազատ է արձակվել բանտից եւ վերադարձել է Բրազիլիա

Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Բրենոն բանտից ազատ արձակվելուց հետո վերադարձել է Բրազիլիա: Այժմ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վերսկսել կարիերան եւ խաղալ բրազիլական «Սան Պաուլուի» կազմում:

«Երջանիկ եմ, որ տուն եմ վերադառնում: Այժմ պարզապես ցանկանում եմ մտածել միայն դրականի մասին եւ «Սան Պաուլուին» օգնել տիտղոսներ նվաճելու հարցում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ սեփական տունը հրդեհելու պատճառով Բրենոն 2012-ին դատապարտվել էր ազատազրկման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում