17:15  ,  20 դեկտեմբերի, 2014

Մենեզ. Եթե չլիներ ֆուտբոլը, կհայտնվեի բանտում

Իտալական «Միլանի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզը պատմել է, որ ֆուտբոլը մեծապես փոխել է իր կյանքը:

«Հնարավոր է, որ եթե չլիներ ֆուտբոլը, ես կհայտնվեի բանտում: Ընկերներիցս շատերը եղել են բանտում: Գողություն, թմրանյութեր եւ այլ արգելված բաներ. երբ դու ցանկանում ես ստանալ ամեն բան, իսկ գումարը չի հերիքում»,- Մենեզի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում