16:35  ,  20 դեկտեմբերի, 2014

«Ռեալը» հետաքրքրված է Կավանիի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական ՊՍժ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով, հայտնում է Sport Mediaset-ը։ Կավանին դժգոհ է, քանի որ չի խաղում այն դիրքում, որին սովոր է դեռ «Նապոլիում» անցկացրած տարիներից։ Այժմ ուրուգվայցին խաղում է հարձակման եզրում, բայց ցանկանում է խաղալ կենտրոնում եւ բացառված չէ, որ 2015 թվականի ամռանը լքի թիմը։

Արքայական ակումբը ուրուգվայցի հարձակվողի համար պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում