16:51  ,  20 դեկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Սա մեր վերջին շանսն է տարին չավարտել վերջին տեղում

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի առաջնության 17-րդ տուրից առաջ խոսել է առաջիկա հանդիպման կարեւորության մասին։

«Սա մեր վերջին շանսն է տարին չավարտել մրցաշարային աղյուսակի վերջին տեղում։ Կարեւոր է, որ այս հանդիպումից հետո մենք հանգստի գնանք դրական տրամադրությամբ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը։

Դեկտեմբերի 20-ին կայանալիք «Վերդեր» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով