16:20  ,  20 դեկտեմբերի, 2014

Խամես Ռոդրիգեսը կկարողանա մասնակցել եզրափակիչին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կկարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպմանը, հայտնում է իսպանական թիմի կայքը։ «Ռեալի» մրցակիցը կլինի Արգենտինայի «Սան Լորենցոն»։

Կոլումբացի կիսապաշտպանը մկանային վնասվածքի պատճառով բաց թողեց երկու շաբաթ։ Դեկտեմբերի 18-ից նա վերսկսել է մարզումները եւ հասցրել է լավ մարզավիճակ ձեռք բերել։

Սերխիո Ռամոսը, ով մկանային վնասվածք էր ստացել, հնարավոր է չմասնակցի խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում