13:38  ,  20 դեկտեմբերի, 2014

Դիեգո Սիմեոնե. Հավաքականի մարզիչի պաշտոնը շատ ցանկալի է

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը ցանկալի է, սակայն այժմ ինձ դուր է գալիս ամենօրյա աշխատանքը, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ մեկնաբանելով լուրերը, թե ինքը գլխավորելու է Արգենտինայի հավաքականը։

«Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ ես չեմ խոսել։ Հավաքականի եւ ակումբի գլխավոր մարզիչ լինելը տարբեր բան է։ Հավաքականում աշխատելու հնարավորությունը պետք է լինի կարիերայի ավելի հանգիստ փուլում։ Դա շատ ցանկալի պաշտոն է։ Բայց հիմա ես ցանկանում եմ ունենալ ամենօրյա աշխատանք»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում