13:14  ,  20 դեկտեմբերի, 2014

Ռահիմ Սթերլինգը` Golden Boy-ի մրցանակակիր (ֆոտո)

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգը ստացել է Golden Boy ամենամյա մրցանակը, որը հանձնում է Tuttosport-ը: Մրցանակին հավակնում են մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները:

20-ամյա Սթերլինգը քվեարկության արդյունքում առաջ է անցել հոլանդական «Այաքսի» հարձակվող Արկադիուշ Միլիկից, «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչից: Կիսապաշտպանն Անգլիայի նախորդ առաջնությունում անցկացրել է 33 խաղ եւ դարձել 9 գոլի, 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 Նախկինում մրցանակը ստացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսին, Սերխիո Ագուերոն, իսկ 2013-ին՝ իտալական «Յուվենտուսի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում