12:53  ,  20 դեկտեմբերի, 2014

Արշակ Կորյանը հնարավոր է միանա Մովսիսյանին եւ Օզբիլիսին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը հնարավոր է կարիերան շարունակի «Սպարտակում», տեղեկացնում է onedivision-ը: «Սպարտակում» ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը: 19-ամյա Կորյանի պայմանագիրն ավարտվել էր «Լոկոմոտիվի» հետ եւ ֆուտբոլիստը որոշել է այն չերկարաձգել:

Ռուսաստանի երիտասարդական ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 14 խաղի եւ դարձել 13 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Կորյանը խաղացել է Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում, սակայն հետագայում ելույթ է ունեցել Ռուսաստանի երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում