12:17  ,  20 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովայում ընթացող մրցաշարում 7 տուրերից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գրոսմայստեր Յուրի Վովկի (Ուկրաինա) հետ կիսում է առաջին տեղը, տեղեկացնում է Armchess-ը:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը հաղթանակներ են տարել ԱՄԷ-ի Ալ Էյնում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում:

Լեհաստանի Վրոցլավում ավարտված Եվրոպայի կայծակնային խաղի առաջնությունում Սերգեյ Գրիգորյանցը 22 հնարավորից վաստակել է 15 միավոր, Լիլիթ Մկրտչյանը` 13,5, Տիգրան Ս. Պետրոսյանը` 13 միավոր:

19 միավորով չեմպիոն է դարձել Դավիդ Նավարան (Չեխիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English