11:58  ,  20 դեկտեմբերի, 2014

Ֆալկաոն եւ Դի Մարիան ապաքինվել են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Աստոն Վիլայի» հետ խաղից առաջ խոսել է Ռադամել Ֆալկաոյի եւ Անխել Դի Մարիայի մասին:

«Դի Մարիան ապաքինվել է վնասվածքից, սակայն «Աստոն Վիլայի» հետ հանդիպումը հնարավոր է բաց թողնի, քանի որ լավ մարզավիճակում չէ: Ֆալկաոն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Առայժմ կոլումբացու հարցով չեմ կայացրել վերջնական որոշում՝ ընդգրկել մեկնարկային կազմում, թե հայտավորել պահեստայինների թվում»,- Վան Գալի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով բաց են թողել անգլիական ակումբի նախորդ մի քանի հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում