11:37  ,  20 դեկտեմբերի, 2014

Սերխիո Ռամոս. Անգամ, առանց Հռոմի պապի պարտավոր ենք հաղթել մրցաշարում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի «Սան Լորենցոյի» հետ հանդիպումից առաջ կատակել է՝ անդրադառնալով Հռոմի պապին, ով արգենտինական ակումբի երկրպագուն է:

«Հոսով եմ՝ նոր էջ կգրենք «Ռեալի» պատմությունում: Մեր ակումբն անցկացնում է հիանալի շրջան եւ ուրախ եմ խաղալ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ: Իտալացին հաջողությունների հիմնական «մեղավորներից է»:

«Ռեալին» աջակցում է նաեւ Աստված, այդ պատճառով պետք է շարունակենք հաղթանակների շարքը: Գիտենք, որ Արգենտինայում երկրպագուներն ապրում են ֆուտբոլով: Անգամ, առանց Հռոմի պապի աջակցության պարտավոր ենք հաղթել մրցաշարում»,- Ռամոսի խոսքը փոխանցում է Spanish Football-ը:

Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Սան Լորենցոյի» երկրպագու է։ 

«Ռեալ» - «Սան Լորենցո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում