10:50  ,  20 դեկտեմբերի, 2014

Նեյմարը պատրատ է «Կորդոբայի» հետ խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Կորդոբայի» հետ խաղին, տեղեկացնում է ակումբի կայքը:

Բրազիլացին «Բարսելոնայի» նախորդ երկու հանդիպումները բաց է թողել սրունքի վնասվածքի պատճառով: Դեկտեմբերի 19-ի մարզումից հետո ակումբի բժիշկները հայտարարել են, որ հարձակվողը չունի առողջական խնդիրներ: Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը դեռ մարզվում է անհատական ծրագրով:

Նեյմարն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի եւ դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում