10:36  ,  20 դեկտեմբերի, 2014

Գվարդիոլա. Պետք է պահպանենք հանգստությունը եւ պատրաստվենք երկրորդ շրջանին

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Մայնցի» հետ խաղից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:

«Միայն դրականը կարող եմ խոսել «Մայնցի» մասին: Հանդիպումը ստացվեց շատ բարդ: Մրցակիցն ուներ մի քանի արագ ֆուտբոլիստներ, ովքեր հաճախ էին լարվածություն  առաջացնում մեր պաշտպանությունում:  Շատ գոհ եմ մրցաշրջանի առաջին հատվածից: Պետք է պահպանենք հանգստությունը եւ պատրաստվենք երկրորդ շրջանին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «Բավարիայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Մայնցի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով