Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) փոխնախագահ Ռոբերտ Լեյսն այցելել է Կատալոնիա եւ մրցանակներ հանձնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին եւ Անդրես Ինյեստային, տեղեկացնում է ակումբի կայքը:
Ինյեստան ճանաչվել է 2013-ի լավագույն փլեյմեյքեր, իսկ արգենտինացի Մեսին՝ եվրոպական լավագույն առաջնությունների գլխավոր ռմբարկու: 27-ամյա հարձակվողը 32 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում