01:21  ,  20 դեկտեմբերի, 2014

Ռոբենի գոլն ապահովեց «Բավարիայի» տարեվերջյան հաղթանակը

Բունդեսլիգայի 17-րդ տուրում Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ վերջին րոպեին հոլանդացի Արյեն Ռոբենի խփած գոլի շնորհիվ: Խոսեպ Գվարդիոլայի թիմը 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 1:2

Էլկին Սոտո, 21 - Բաստիան Շվայնշտայգեր, 24, Արյեն Ռոբեն 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում