00:23  ,  20 դեկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի երրորդ հաղթանակը Էստոնիայում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Էստոնիայի Կիիլի քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Էստոնիայի «Արարատ ՏՏՈւ» ակումբի հետ: Հայաստանի հավաքականը հաղթել է 4:2 հաշվով, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հայաստանի թիմի կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, մեկական անգամ աչքի են ընկել Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը:

«Արարատ ՏՏՈւ» ակումբի դեմ խաղում Հայաստանի թիմի վերջին հանդիպումն անցկացրեց թիմի բազմափորձ ֆուտբոլիստ Արման Սահակյանը, ով որոշել է ավարտել կարիերան հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը երկու հաղթանակ էր տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում