23:39  ,  19 դեկտեմբերի, 2014

Ամենատիտղոսակիր օլիմպիականը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման պայմանական

18-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսը անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման պայմանական, հաղորդում է Reuters-ը: 29-ամյա ամերիկացի լողորդը սեպտեմբերին Մերիլենդ նահանգում գերազանցել էր թույլատրելի արագությունը եւ հատել հոծ գիծը:

ԱՄՆ-ի ջրային մարզաձեւերի ֆեդերացիան կես տարով որակազրկել էր աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականին, որը բաց կթողնի 2015թ. օգոստոսին Կազանում կայանալիք աշխարհի առաջնությունը: Ֆելպսը մտադրություն է հայտնել պատրաստվել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում