23:21  ,  19 դեկտեմբերի, 2014

«Բորուսիայի» նախկին մարզիչ. Յուրգեն Կլոպը կդիմանա այս փորձությանը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը հավատում է, որ Գերմանիայի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կկարողանա հաղթահարել թիմի ճգնաժամը եւ դուրս գալ մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց:

«Կլոպը դեռ երիտասարդ է: Նա կդիմանա այս փորձությանը: Ակումբում բոլորն աջակցում են Կլոպին, եւ դա է ամենակարեւորը: Առաջիկա տարիներին «Բորուսիան» կլինի «Բավարիայի» հիմնական մրցակիցը»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է Ran.de-ն:

Հիշեցնենք, որ 16 տուրից հետո «Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում է: 17-րդ տուրում դորտմունդյան թիմի մցակիցը կլինի Բրեմենի «Վերդերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս