22:21  ,  19 դեկտեմբերի, 2014

Կառլեն Մկրտչյանը Թուրքիայում առաջին մարզումն է անցկացրել «Տոբոլի» հետ

Կառլեն Մկրտչյանը միացել է Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող «Տոբոլին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին մարզումն է անցկացրել ղազախական թիմում, որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի: Թիմի մարզիչներից է նաեւ Ռաֆայել Նազարյանը:

«Տոբոլը» Անթալիայում ստուգողական հանդիպումներ կանցկացնի դեկտեմբերի 21-ին եւ 26-ին, հաղորդում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում