21:50  ,  19 դեկտեմբերի, 2014

ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ֆեդերացիաները կստանան 300 հազարական դոլար

ՖԻՖԱ-ն կազմակերպության անդամ ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրին կհատկացնի 300 հազար դոլար՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու ծախսերը հոգալու համար, հաղորդում է fifa.com-ը:

Այս հնարավորությունը ՖԻՖԱ-ն ստացել է 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ֆինանսական հաջողության շնորհիվ: Կազմակերպությունը Բրազիլիայում կայացած առաջնության հետ կապված գործարքներից կուտակել է մոտ 4 միլիարդ դոլար:

2018թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում