21:14  ,  19 դեկտեմբերի, 2014

Աբիդալ. Կարիերաս ավարտում եմ անձնական պատճառներով

Ֆուտբոլիստի կարիերաս ավարտում եմ անձնական պատճառներով, եկել է իմ կյանքում նոր գլուխ սկսելու ժամանակը, ասել է 35-ամյա ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալն Աթենքում կայացած մամուլի ասուլիսում: Աբիդալի վերջին ակումբը հունական «Օլիմպիակոսն» էր:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Օլիմպիակոսին» այս ամիսներին ցույց տված աջակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր մարզիչներին եւ բժիշկներին, որոնց հետ աշխատել եմ տարբեր ակումբներում: Շնորհակալ եմ բոլոր նախկին թիմերիս»,- Աբիդալի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Աբիդալը հանդես է եկել նաեւ «Մոնակոյում», «Լիլում», «Լիոնում» եւ «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Ֆրանսիայի հավաքականում Աբիդալը նվաճել է 2006թ. աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

Ֆուտբոլիստը կարողացավ լյարդի փոխպատվաստումից հետո հաղթահարել քաղցկեղը եւ 2013թ. փետրվարին վերսկսել մարզումները:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում