20:53  ,  19 դեկտեմբերի, 2014

ՌՖՄ-ն Ֆաբիո Կապելոյին պարտք է արդեն 2,4 միլիոն եվրո

Հայտնի է դարձել Ռուսաստանի ֆուտբոլային միության պարտքի չափը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին: Իտալացի մասնագետը կես տարվա ընթացքում չի ստացել 2,4 միլիոն եվրո:

ՌՖՄ-ն պետք է պարտքը մարեր դեկտեմբերի 19-ին, սակայն դիմել է ՌԴ աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայությանը եւ իրավունք է ստացել մարումը կատարել 2015թ. հունվարի 19-ին, հաղորդում է rsport-ը:

Կա հավանականություն, որ Կապելոն դատարանի միջոցով կհասնի աշխատավարձի վճարմանը: Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից պայմանագրի վաղաժամ խզման դեպքում Կապելոյին պետք է փոխհատուցվի 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում