20:30  ,  19 դեկտեմբերի, 2014

Լեգենդար Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառվել են աճուրդում

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները աճուրդում վաճառվել են 33 հազար 387 դոլարով, հաղորդում է ESPN-ը: Այդ խաղակոշիկներով Ջորդանը հանդես է եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի թիմում:

Կապույտ խաղակոշիկներն աճուրդին տրամադրել է Ջորդանի դպրոցական ընկերը: Գնորդը նախընտրել է չհրապարակել անունը:

Անցած տարի աճուրդում 104 հազար դոլարով վաճառվել էր խաղակոշիկները, որով Ջորդանը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության 1997թ. եզրափակիչում: «Չիկագոյում» Ջորդանի անցկացրած առաջին տարվա խաղակոշիկները վաճառվել էին 31 հազար դոլարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում