20:07  ,  19 դեկտեմբերի, 2014

Opel-ին զայրացրել է Մարկո Ռոյսի զանցանքը

Գերմանական Opel ավտոարտադրողի ներկայացուցիչներին զարմացրել եւ զայրացրել է, որ իրենց ավտոմեքենաների գովազդներին մասնակցող Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը 2011 թվականից ավտոմեքենա է վարել առանց վարորդական իրավունքի, հաղորդում է Bild-ը: Այս շաբաթ դատարանը 540 հազար եվրո տուգանքով պատժել էր 25-ամյա ֆուտբոլիստին զանցանքի համար:

Opel-ը Դորտմունդի «Բորուսիայի» հովանավորներից մեկն է, եւ Ռոյսը մասնակցել է ընկերության գովազդային արշավներին:

«Բնականաբար, դա զարմացրեց մեզ: Մեր գործընկերներն արդեն խոսել են Ռոյսի հետ եւ բացատրել են նրան իրադրությունը: Հետագայում ավտոմեքենա գովազդելու հարցը Ռոյսի դեպքում դեռ բաց է»,- ասել է Opel-ի ներկայացուցիչը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները գովազդում են նաեւ Mercedes-Benz, որն ազգային հավաքականի հովանավորն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում