19:31  ,  19 դեկտեմբերի, 2014

Վան Գալ. Դի Մարիան ու Ֆալկաոն պատրաստ են

Կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն եւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան այս շաբաթ լիարժեք մարզվել են եւ հայտավորված են կլինեն Անգլիայի առաջնության 17-րդ տուրում: «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Աստոն Վիլային»: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ ունեին:

«Դի Մարիան այս շաբաթ մարզվում էր ընդհանուր խմբում եւ մեկնարկային կազմում հայտնվելը կախված կլինի մյուս ֆուտբոլիստների մարզավիճակից: Մեկնարկային կազմի հետ կապված որոշում դեռ չեմ ընդունել: Ֆալկաոն պատրաստ է խաղալ: Հնարավոր է՝ նա լինի մեկնարկային կազմում կամ պահեստայինների թվում»,- Վան Գալի խոսքը մեջբերում է  ВВС-ն:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք «Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում