19:07  ,  19 դեկտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրվում է Արշակ Կորյանի ծառայություններով

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը հնարավոր է կարիերան շարունակի Մոսկվայի «Սպարտակում», հաղորդում է ռուսական «Ֆուտբոլ» շաբաթաթերթը:

19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Կորյանը հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում: «Լոկոմոտիվի» ղեկավարությունը հայտարարեց, որ համաձայնության չեն հասել ֆուտբոլիստի հետ ֆինանսական հարցերով, իսկ Կորյանը նշեց, որ ակումբում չմնալու պատճառը գլխավոր թիմում հանդես գալու հնարավորություն չստանալն է:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Կորյանը 14 հանդիպում է անցկացրել «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմում եւ խփել է 13 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում