18:49  ,  19 դեկտեմբերի, 2014

ԱԱ-2018-ի քաղաքներն ու ժամկետները

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամկետներն ու քաղաքները: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կանցկացվեն 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս