17:47  ,  19 դեկտեմբերի, 2014

Էրիկ Աբիդալն ավարտեց կարիերան

35-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է francefootball-ը: Հունական «Օլիմպիակոսի» պաշտպանը որոշման մասին հայտարարել է Աթենքում հրավիրած մամուլի ասուլիսում:

Մինչեւ Հունաստան տեղափոխվելը Աբիդալը հանդես է եկել «Մոնակոյում», «Լիլում», «Լիոնում» եւ «Բարսելոնայում»: Աբիդալը կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

Ֆրանսիայի հավաքականում Աբիդալն անցկացրել է 68 հանդիպում, 2006-ին թիմի հետ դարձել աշխարհի փոխչեմպիոն:

2011-ին Աբիդալի մոտ ախտորոշվեց լյարդի քաղցկեղ: Ֆուտբոլիստը կարողացավ փոխպատվաստումից հետո հաղթահարել հիվանդությունը եւ 2013թ. փետրվարին վերսկսել մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում