17:39  ,  19 դեկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը՝ «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» աջակից

Երեւանի Շախմատի տանը դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած շախմատային սեանսը գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները (Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ) եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:

Այս տարի Լեւոն Արոնյանի հետ կմրցեն Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտները:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Լեւոն Արոնյանն արդեն 5-րդ տարին է մասնակցում նախաձեռնությանը՝ այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով