16:50  ,  19 դեկտեմբերի, 2014

Անգլիական սուպերակումբները կպայքարեն Պոգբայի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով աշնանը երկարաձգել է պայմանագիրը Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հետ, տեղեկացնում է Goal.com-ը: Ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվել հենց «Մանչեսթեր Յունայթեդից»:

Գործարքը գնահատվում է 70 միլիոն ֆունտ ստերլինգ: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Սիթին» եւ Լոնդոնի «Արսենալը»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆրանսիացին մասնակցել է 13 խաղի՝ դառնալով երեք գոլի, մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում