15:57  ,  19 դեկտեմբերի, 2014

«Չելսիի» նոր մարզաշապիկն՝ առանց Samsung-ի (ֆոտո)

Footyheadlines-ը ներկայացրել է Լոնդոնի «Չելսիի» 2015/16-ի մրցաշրջանի մարզաշապիկները: Նոր մրցաշրջանում անգլիական ակումբը կփոխի տիտղոսային հովանավորին: Երկարատեւ համագործակցությունից հետո Samsung-ի փոխարեն «Չելսիի» մարզաշապիկին կլինի Turkish Airlines-ի գովազդը:

Լոնդոնյան ակումբը տնային հանդիպումները կանցկացնի ավանդական կապույտ գույներով: Պահեստային գույներն են սպիտակը եւ սեւը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում