15:21  ,  19 դեկտեմբերի, 2014

Մուրատ Յակին. Ցանկանում եմ ուժեղացնել «Սպարտակի» կազմը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը նշել է, որ կցանկանար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով հույս չունի, որ ակումբը ձեռք կբերի նոր ֆուտբոլիստների:

«Կցանկանայի ուծեղացնել թիմի կազմը, սակայն Ռուսաստանում այժմ ճգնաժամ է: Եվրոպացի ֆուտբոլիստներն այժմ թանկ են Ռուսաստանի համար: Նման իրավիճակը կպահպանվի մինչեւ չկարգավորվեն առաջացած խնդիրները, քանի որ այժմ ռուսական ակումբներն օտարերկրացի խաղացողներին ստիպված են վճարել գրեթե կրկնակի:

«Սպարտակը» հետաքրքրված է «Չելսիի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահի ծառայություններով, սակայն խնդիրն այն է, թե որքանով է եգիպտացին ցանկանում կարիերան շարունակել Ռուսաստանում»,- Յակինի խոսքը փոխանցում է Blick-ը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում