Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցում են դեկտեմբերի 19-21-ը Լեհաստանի Վրոցլավում ընթացող Եվրոպայի կայծակնային խաղի եւ արագ շախմատի առաջնություններին, տեղեկացնում է armchess-ը:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյնում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ կիսել է 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Լեւոն Բաբուջյանը հաղթողից հետ է մնացել կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակել է 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավում շրջանային կարգով անցկացված կանանց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5 միավորով եւ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: 6 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան):
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովայում ընթացող մրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Գաբուզյանը կես միավորով հետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Յուրի Վովկից (Ուկրաինա):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում