13:58  ,  19 դեկտեմբերի, 2014

Լրագրողն ուղիղ եթերում Ռոնալդուին անվանել է ծաղրածու

Fox Sports-ի լրագրող Ռաուլ Օրվանանյոսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործողությունները աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի «Կրուս Ասուլի» հետ խաղում:

Մեքսիկացին ուղիղ եթերում Ռոնալդուին անվանել է ծաղրածու ռաբոնա տեսակի հարվածի համար, գրում է Marca-ն: Օրվանանյոսը կարծում է, որ այդ քայլով պորտուգալացին անհարգալից է վարվել «Կրուս Ասուլի» նկատմամբ:

Ավելի ուշ լրագրողը ներողություն է խնդրել խոսքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում