13:41  ,  19 դեկտեմբերի, 2014

«Աթլետիկոյի» պաշտպանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փնտրել պաշտպան, քանի որ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել այդ գոտին:

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ բրազիլացի Միրանդայի տրանսֆերի հարցով, տեղեկացնում է express-ը: Պաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվելու է 2015-ի ամռանը:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջությունում  Միրանդան անցկացրել է 17 խաղ եւ դարձել երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում